Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի հերթական նիստը

02.04.2013

 Սույն թվականի մարտի 29-ին տեղի ունեցավ ՀՀԿ կանանց խորհրդի նիստ, որին մասնակցում էր նաև ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը իր ելույթում ներկայացրեց կանանց խորհրդի կատարած աշխատանքները և կանանց գործունեությունը կուսակցության մեջ: Վերջին տարիների ընթացքում կանանց մասնակցությունը ՀՀԿ-ում բավական հատկանշանական է,կուսակցության անդամ կանանց թիվը անցել է 80 հազարից,ակտիվացել է կանանց ներկուսակցական գործունեությունը,մասնակցությունը կուսակցական շինարարության և զարգացման գործընթացներին, միջկուսակցական և արտաքին գործունեությունը,ստեղծվել և ամրապնդվել են տարածքային և շրջանային կառույցները: Պարոն Աբրահամյանը կարևորեց կնոջ դերակատարությունը կուսակցության մեջ, ընգծեց մարզերում և տարածքներում աշխատանքները ակտիվացնելու անհրաժեշտությունը և կարևորեց աջակցությունը կին-կուսակիցներին հետագա աշխատանքային ծրագրերը իրականացնելու գործում ինչպես կուսակցության կենտրոնական մարմինների,այնպես էլ տարածքային կազմակերպությունների կողմից, շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին ակտիվ և նվիրված աշխատանքի համար: Ներկայացվեց կանանց խորհրդի նոր կազմը: ՀՀԿ փոխնախագահը մաղթեց նոր խորհրդին բեղմնավոր աշխատանք:

← Վերադառնալ ցուցակին