Լուրեր

Քաղաքապետը հետևել է եվրոպական GOSPEL ծրագրով բազմաֆունկցիոնալ մարզահրապարակի կառուցման աշխատանքներին

02.04.2013

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի համար 52 հիմնական դպրոց, որտեղ եվրոպական GOSPEL ծրագրով կառուցվում է երեք մարզադաշտերից բաղկացած բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ։
Համաձայն նախագծի՝ բազմաֆունկցիոնալ մարզահրապարակը նախատեսված է նաև հաշմանդամների համար։
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գործող համար 52 դպրոցի բակում մարզահրապարակի կառուցումը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող առաջին ծրագիրն է։
<<Սա ներդրումային ծրագիր է, որն իրականացնում ենք Մարսել քաղաքի հետ համագործակցելով: Ծրագրի իրականացման արդյունքում, Շենգավիթ վարչական շրջանում, կունենանք սպորտային խաղահրապարակ, որից կօգտվեն ոչ միայն դպրոց հաճախող աշակերտները, այլև հարակից բակերի երեխաները>>,- նշել է քաղաքապետը դպրոցի աշխատակազմի և թաղամասի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
Մարզահրապարակի շինարարությունը նախատեսված է ավարտել մինչև մայիսի 1-ը։

← Վերադառնալ ցուցակին