Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ

27.03.2013

 Թատերարվեստի սիրելի գործիչներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական ձեր տոնի առթիվ: Մեր ժողովուրդը միշտ էլ սիրել ու գնահատել է արվեստը, առավել ևս՝ թատրոնը, որն իր մեջ ներառում է արվեստի կարելի է ասել բոլոր ճյուղերը: Թերևս նաև դրանում է բեմարվեստի հմայքն ու այն ձգող ուժը, որ, անկախ ժամանակի վայրիվերումներից, հանդիսատեսին միշտ թատրոն է բերում:
Հայ բեմը թատերարվեստի համաշխարհային ճանաչման դեմքեր շատ է ունեցել: Հոգևոր արժեքների պահպանման, զարգացման ու տարածման գործում նրանց ձևավորած ավանդույթներն այսօր մեծ պատվով ու նույնչափ պատասխանատվությամբ լրացնում եք դուք՝ ձեր արվեստի ուժով շարունակելով ոչ միայն գեղագիտական հաճույք պատճառել, այլև կրթել ու դաստիարակել՝ դրանով իսկ նպաստելով մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի զարգացմանը:
Քաջառողջություն, երջանկություն ու երկար տարիների բեղմնավոր գործունեություն ձեզ, սիրելի' արվեստագետներ, ստեղծագործական նորանոր հաջողություններ ու անդադրում ծափեր լեփ-լեցուն դահլիճներում:

← Վերադառնալ ցուցակին