Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Սոս Սարգսյանին

27.03.2013

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը թատրոնի միջազգային օրվա առթիվ այցելել է մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Սոս Սարգսյանին:
Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ և ընդգծելով Սոս Սարգսյանի մեծ վաստակը ինչպես հայ թատերարվեստի, այնպես էլ երիտասարդ սերնդի կրթության ու դաստիարակության բնագավառում, քաղաքապետը քաջառողջություն ու նորանոր ստեղծագործական հաջողություններ է մաղթել վարպետին՝ վստահություն հայտնելով, որ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա հիանալու նրա մարմնավորած նոր կերպարներով:
Մտերմիկ զրույցի ընթացքում քննարկվել են նաև համազգային թատրոնի նոր շենքի կառուցմանն առնչվող հարցեր:
Շնորհակալություն հայտնելով այցելության ու գնահատանքի համար՝ վարպետը հույս է հայտնել, որ Տարոն Մարգարյանն այսուհետ ևս նույն եռանդով ու նվիրվածությամբ կաշխատի հանուն Երևանի ու երևանցու բարօրության:

← Վերադառնալ ցուցակին