Լուրեր
Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության արձան՝ Օղակաձև զբոսայգում
25.03.2013
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգու Մոսկովյան - Նալբանդյան - Իսահակյան հատվածում առաջիկայում կտեղադրվի ՌԴ և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանի հեղինակած արձանը, որը խորհրդանշում է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը:
Օրերս նշված տարածքում արդեն իսկ կսկսվեն արձանի տեղադրման նախապատրաստական աշխատանքները: