Լուրեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Վարդուհի Վարդերեսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ

19.03.2013

Սիրելի տիկին Վարդուհի,

ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

Ձեր փայլուն անհատականությամբ, ինքնատիպ տաղանդով ու բեմական հմայքով տարիներ շարունակ գերել եք հայ արվեստասերին: Հանդիսատեսին ու բեմին անմնացորդ նվիրվածությամբ Դուք ամբողջ խորությամբ բացահայտել եք թատրոնն ու թատերական արվեստը: Ձեզ իրավամբ համարում են անվերջանալի ստեղծագործական էներգիայով ու բնատուր հմայքով օժտված դերասանուհի, ում խաղացած յուրաքանչյուր դեր անմոռանալի նվեր է հանդիսատեսին:

Շնորհավորելով ծննդյան օրվա կապակցությամբ ու երախտագիտություն հայտնելով Ձեր վաստակի համար` մաղթում եմ առողջություն, երջանկություն ու ստեղծագործական նորանոր հաջողություններ:  

← Վերադառնալ ցուցակին