Լուրեր
Շուշիին նվիրաբերվել է աղբահանման երկու մեքենա, նստարաններ և աղբամաններ
16.03.2013
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում, պատվիրակության անդամների հետ այցելել է Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշի:
Շուշեցիների և Շուշիի քաղաքապետ Վլադիկ Կասյանի ջերմ ընդունելությունից հետո Տարոն Մարգարյանը վերջինի ուղեկցությամբ շրջել է Վազգեն Սարգսյանի անունը կրող հրապարակում, ծաղիկներ դրել Սպարապետի հուշարձանին և զրուցել բնակիչների հետ:
Օգտվելով առիթից` Շուշիի քաղաքապետ Վլադիկ Կասյանը իր և շուշեցիների անունից շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին` Շուշիում աղբահանության առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նվիրաբերված աղբահանման երկու մեքենաների և համալրող աղբարկղեր նվիրաբերելու համար:
Արցախի մշակութային մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման և բարեկարգման ծրագրերին աջակցելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի կողմից նվիրաբերվել են նաև <<Շուշի-Երևան>> գրությամբ նստարաններ, աղբամաններ, որոնք արդեն իսկ տեղադրվել են Շուշիի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակի հարակից զբոսայգում:
<<Մեր նախորդ այցի ժամանակ պատրաստակամություն էինք հայտնել աջակցել նաև ԼՂՀ այլ քաղաքներին, և մեր այս քայլը հենց այդ համատեքստում է:
Տեղեկանալով, որ Արցախի մշակութային մայրաքաղաքին անհրաժեշտ են աղբահանության արդյունավետ կազմակերպման միջոցներ, որոշեցինք հենց այս տեսքով ցուցաբերել մեր աջակցությունը>>,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շուշեցիներն իրենց հերթին, շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետին անհրաժեշտ և հաճելի նվերների համար: