Լուրեր

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՊԿ ՄԻԱՑՅԱԼ ՇՏԱԲԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՊԵՏ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՏՈՒԴԵՆԻԿԻՆԻՆ

15.03.2013

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի նորանշանակ պետ Ալեքսանդր Ստուդենիկինին:

Նախագահը հաջողություններ է մաղթել Ալեքսանդր Ստուդենիկինին պաշտոնավարման ընթացքում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հզորացման և Միացյալ շտաբի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր:  

← Վերադառնալ ցուցակին