Լուրեր

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Լի Կեցյանին ՉԺՀ Պետական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

15.03.2013

«Ձերդ գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում իմ ջերմ շնորհավորանքները և մաղթանքները՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում ՉԺՀ կառավարությունը մեծ հաջողությունների կհասնի` ապահովելով Չինաստանի հետագա կայուն ու ներդաշնակ զարգացումը:
Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության վերընթաց զարգացումը, ինչը, վստահ եմ, առաջիկա տարիներին էլ ավելի կամրապնդվի և կընդլայնվի՝ ի շահ մեր երկու ժողովուրդների»:
 

← Վերադառնալ ցուցակին