Լուրեր
Շահագործման է հանձնվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի վերանորոգված շենքը
15.03.2013

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի վերանորոգված շենքի բացմանը: Կառավարության ղեկավարը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ շրջել է շենքում՝ ծանոթացել կատարված աշխատանքներին և աշխատանքային նոր պայմաններին:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժինը հագեցվել է ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով:
Տեղեղեկացվել է, որ ոստիկանական համակարգում շարունակվում են արդիականացման աշխատանքները: Արդեն իսկ շահագործման են հանձնվել համայնքային ոստիկանության ութ հենակետեր: Առաջիկայում ամբողջովին պատրաստ կլինի նաև ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նոր շենքը: