Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Արամայիս Սահակյանի մահվան կապակցությամբ

15.03.2013

Սրտի խոր ցավով տեղեկացա գրող, երգիծաբան, բանաստեղծ, հրապարակախոս Արամայիս Սահակյանի մահվան մասին:

Կյանքից հեռացավ տաղանդավոր արվեստագետը, յուրահատուկ լրագրողն ու կենսախինդ մարդը, ում թե գրավոր, թե բանավոր խոսքը լի էին անսպառ էներգիայով եւ քաղաքացիական կեցվածքով: Սահակյանական գրիչը հումորին զուգահեռ նաեւ սեր ու բարություն էր տարածում, որի շնորհիվ նրա բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը իսկապես ժողովրդական էին դարձել տարբեր սերունդների մարդկանց համար:

Խորապես ցավակցում եմ Արամայիս Սահակյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը:  

← Վերադառնալ ցուցակին