Լուրեր
Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ
13.03.2013
![](http://www.hhk.am/files/n_pics/4049_s.jpg)
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր զանգահարել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքմենստանի նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ, հաջողություններ մաղթել երկրի նախագահի բարդ և պատասխանատու աշխատանքում: Երկու երկրների ղեկավարները քննարկել են անցած տարի տեղի ունեցած փոխայցելությունների ժամանակ հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդման ու խորացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: