Լուրեր

ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակեպությունում տեղի ունեցավ կուսակցություն շարքերը անդամագրվածներին կուսակցական տոմսեր հանձնումը

15.02.2013

 Սույն թվականի փետրվարի 15-ին ՀՀԿ Նոր Նորքի տարածքային կազմակեպությունում տեղի ունեցավ կուսակցություն շարքերը անդամագրվածներին կուսակցական տոմսեր հանձնելու հանդիսավոր արարողություն: Կուսակցական տոմսերը ստացան 60-ից ավելի դիմողներ,մեծ մասամբ կանայք,բուժաշխատողներ,տնտեսագետներ, այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ:Միջոցառմանը մասնակցում էին ՀՀԿ կանանց խորհդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, գաղափարա-քարոզչական հանձնախմբի նախագահ Ռուզաննա Մուրադյանը, կանանց ձեռնարկատիրության հանձնախմբի նախագահ Նաիրա Նահապետյանը, Երևանի քաղաքապետարնի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Նոր Նորքի ՀՀԿ տարածքային կազմակեպության կանանց խորհրդի նախագահ Ալվինա Հարությունյանը, կանանց խորհրդի անդամներ: Նորընտիր կուսակցականներին տոմսեր հանձնեց և շնոհավորեց ՀՀԿ կանանց խորհդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը: Իր ողջույնի խոսքում նոր ընդունված կուսակցականներին շնորհավորելով տ.Նաղդալյանը ընդգծեց,որ կուսակցության համար հատկապես կարևոր է,որ այս նախընտրական օրերին չի դադարում մարդկանց հոսքը դեպի կուսակցություն,որը վկայությունն է այն հավատի և վստահության,որ կա մեր ժողովրդի մոտ կուսակցության և նրա առաջնորդի ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին