Լուրեր

Գեղարքունիքի մարզում ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչները հանդիպեցին կանանց ակտիվի հետ

12.02.2013

 Փետրվարի 12-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հանդիպումը կանանց ակտիվի հետ: Հանդիպմանը մասնակցում Էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի տարածքային կանանց խորհրդի նախագահ Էլեոնարա Մալխասյանը, շրջանային կազմակերպությունների կանանց խորհուրդների անդամները և ակտիվը:Քննարկվեցին մարզում ընթացող նախընտրական գործընդացները, ընդգծելով կանանց կողմից իրականացվող ակտիվ կազմակերպչական և հատկապես քարոզչական աշխատանքը: Շրջանային կազմակերպությունների կանանց խորհուրդների անդամները մանրակրկիտ վերլուծեցին քարոզչական աշխատանքների ընթացքում առաջացած հարց երը մարզի տարբեր տարածքների և տարբեր ոլորտների կտրվածքով: Սեմինարը վարում էր Գավառի տարածքային կազմակերպության կանանց խորհրդի նախագահ Վարդուհի Մնացականյանը :

 

← Վերադառնալ ցուցակին