Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Նոր-Նորքի տարածքային կազմակերպության կանանց խորհրդի հանդիպումը
11.02.2013
							Փետրվարի 11-ին տեղի ունեցավ ՀՀԿ Նոր-Նորքի տարածքային կազմակերպության կանանց խորհրդի հանդիպումը` ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, կանանց խորհրդի անդամներ, ՀՀԿ Նոր-Նորքի տարածքային կազմակերպությաննախագահ Արմեն Ուլիխանյանը, կանանց խորհրդի նախագահ Ալվինա Հարությունյանը, սկզնական կազմակերպության նախագահներ և խորհրդի անդամներ: Հանդիպման ժամանակ խոսվեց քարոզարշավի  կազմակերպման խնդիրների, կանանց  խորհրդի քարոզչական սեմինարների  ընթացքում  քարոզիչների ձեռք բերած  հմտությունները , տեղեկատվական նյութերը,նախագահի թեկնածու,ՀՀԿ առաջնորդ Ս.Սարգսյանի  նախընտրական ծրագիրը  քարոզչական աշխատանքներում  կիրառելու  , ինչպես նաև մինչև ընտրությունը մնացած օրերին կատարվելիք աշխատանքների մասին : 
Հաջորդ հանդիպումը նախատեսված է Գեղարքունիքի տարածքային կազմակերպությունում:
