Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահն ընդուենց միջազգային դիտորդների

11.02.2013

Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում դիտորդական երկարաժամկետ առաքելությամբ գտնվող Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի նախագահ, ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի երկրների ինստիտուտի տնօրեն, Իսրայելի խորհրդարանի անդամ Ալեքսանդր Ցինկերին եւ փորձագետ Աննա Չուրդովային (Չեխիա):

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց նախընտրական գործընթացներին, քարոզարշավի ընթացքին: Երկուստեք կարեւորվեց արդար եւ թափանցիկ ընտրությունների անցակացումը: ԱԺ նախագահը շեշտեց, որ Հայաստանի իշխանությունները ունեն քաղաքական կամք` ազատ, արդար եւ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար:  

← Վերադառնալ ցուցակին