Լուրեր

ՀՀկ կանանց խորհրդի ներկայացուցիչները հանդիպեցին ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության կանանց ակտիվի հետ

09.02.2013

 Սույն թվականի փետրվարի 9-ին տեղի ունեցավ ՀՀկ կանանց խորհրդի ներկայացուցիչների հանդիպումը ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության կանանց ակտիվի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, գաղափարա-քարոզչական հանձնախմբի նախագահ Ռուզաննա Մուրադյանը, կանանց ձեռնարկատիրության հանձնախմբի նախագահ Նաիրա Նահապետյանը, ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության նախագահ Արման Սահակյանը, կանանց խորհրդի նախագահ Անուշ Սարգսյանը, կանանց խորհրդի անդամներ: Քննարկվեց քարոզարշավի ընթացքը, վերլուծվեցին մի քանի առանձին տեղամասերում ընթացող քարոզչական և կազմակերպչական աշխատանքները, կանանց մասնակցությունը նախընտրական գործընթացին, մինչև ընտրությունը մնացած օրերին կատարվելիք աշխատանքները: Կանանց ակտիվի հետ ևս մեկ անգամ քննարկվեց Նախագահ Ս. Սարգսյանի նախընտրական ծրագիրը և առաջիկա տարիներին տարբեր ոլորտներում նախատեսված բարեփոխումները և զարգացումները:
Հաջորդ հանդիպումը նախատեսված է ՀՀԿ Նոր -Նորքի տարածքային կազմակերպությունում:

 

← Վերադառնալ ցուցակին