Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Քանաքեռ-Զեյթունի տարածքային կազմակերպության կանանց խորհրդի նիստը
07.02.2013
							 Փետրվարի 7-ին տեղի ունեցավ ՀՀԿ Քանաքեռ-Զեյթունի տարածքային կազմակերպության  կանանց խորհրդի  նիստը: Նիստին մասնակցում էին  ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, գաղափարա-քարոզչական հանձնախմբի նախագահ Ռուզաննա Մուրադյանը, կանանց ձեռնարկատիրության հանձնախմբի նախագահ Նաիրա Նահապետյանը, ՀՀԿ Քանաքեռ-Զեյթունի տարածքային կազմակերպության նախագահ Գևորգ Ղազարյանը, կանանց խորհրդի նախագահ Մարինա Տոնոյանը: Քանաքեռ-Զեյթունի նորընտիր կանանց խորհրդի առաջին հանդիպումն էր ՀՀԿ կանանց խորհրդի հետ, որը նվիրված էր հիմնականում կանանց խորհրդի կազմի, կառուցվածքի, աշխատանքային ծրագրերի քննարկմանը: Հանդիպման ընթացքում քննարկվեց  նախագահի նախընտրական ծրագիրը, քարոզչական աշխատանքների ընթացքը և կանանց մասնակցությունը  դրանց:     
Հաջորդ հանդիպումը նախատեսված է ՀՀԿ  Աջափնյակի  տարածքային  կազմակերպությունում:
