Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ հաստատվել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմը
07.02.2013
 
							ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետը եւ 24.1-րդ հոդվածը, փետրվարի 7-ին կարգադրություն է ստորագրել ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին: Հաստատվել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի հետեւյալ կազմը.
Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ                           ՀՀԿ խմբակցություն 
(էթիկայի հանձնաժողովի նախագահ)
Լյուդմիլա ՍԱՐԳՍՅԱՆ                                ՀԱԿ  խմբակցություն 
(էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ )
Կորյուն ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՀՀԿ խմբակցություն
Վահան ԲԱԲԱՅԱՆ ԲՀԿ խմբակցություն
Հովհաննես ՄԱՐԳԱՐՅԱՆ                         ՕԵԿ խմբակցություն
Վահան ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ                       ՀՅԴ   խմբակցություն                                                            
Թեւան ՊՈՂՈՍՅԱՆ                                  «Ժառանգություն» խմբակցություն:  
