Լուրեր

Դավթաշեն համայնքում տեղի ունեցավ ՀՀԿ կանանց խորհրդի հերթական հանդիպումը

05.02.2013

Փետրվարի 5-ին Դավթաշեն համայնքում տեղի ունեցավ ՀՀԿ կանանց խորհրդի հերթական հանդիպում, որին մասնակցում էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ,ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը, գաղափարա-քարոզչական հանձնախմբի նախագահ Ռ. Մուրադյանը, կանանց ձեռնարկատիրության հանձնախմբի նախագահ Ն. Նահապետյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Դավթաշենի տարածքային կազմակերպության ՀՀԿ կանանց խորհրդի կողմից արդեն իրականացված և ապագա ծրագրերը: Կանանց խորհրդի ակտիվի կողմից մասնակիցներին ներկայացվեց հերթական սեմինարը «Ինչպես կազմակերպել քարոզարշավ» թեմայով նախագահական ընտրություններին ընդառաջ:
Սեմինարի ընթացքում ներկայացվեցին սոցիալական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում մեր ունեցած ձեռքբերումներն ու առաջիկա տարիների անելիքները, որոնք ամրագրված են նախագահի թեկնածու, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում:
Հաջորդ հանդիպումը նախատեսված է Քանաքեռ-Զեյթուն ՀՀԿ-ի տարածքային կազմակերպության կանանց հետ:
 

← Վերադառնալ ցուցակին