Լուրեր
ՀՀԿ կանանց խորհուրդը սեմինար - դասընթաց է անցկացրել ՀՀԿ Շենգավիթի տարածքային կազմակերպություններում
31.01.2013
							   ՀՀԿ կանանց խորհրդի կողմից անցկացվող "Ինչպես կազմակերպել քարոզարշավ" խորագիրը կրող  սեմինար - դասընթացը հունվարի 31-ին տեղի ունեցավ ՀՀԿ Շենգավիթի տարածքային կազմակերպություններում: Հանդիպման մասնակցում էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, գաղափարա-քարոզչական հանձնախմբի նախագահ Ռուզաննա Մուրադյանը, Երևանի քաղաքապետարնի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը,  ՀՀԿ Շենգավիթի կանանց խորհրդի  նախագահ  Արմինե Վարդանյանը, ՀՀԿ Շենգավիթի տարածքային կազմակերպության նախագահի տեղակալ Արայիկ  Աբրահամյանը,   կանանց խորհրդի անդամներ:
Հանդիպման ժամանակ քննարկվեց և ամփոփվեց աշխատանքային ծրագիր, քարոզարշավի ընթացքը,  ինչպես նաև դասընթաց քարոզարշավ անցկացնելու  վերաբերյալ:                                                                                                                                          Վաղը հանդիպումը նախատեսված է Արմավիրի մարզի ՀՀԿ տարածքային գրասենյակում:
