Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել Ղազախստանի խորհրդարանի Մեջլիսի եւ Սենատի նախագահներին
30.01.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել Ղազախստանի խորհրդարանի Մեջլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինին եւ Սենատի նախագահ Կայրաթ Մամիին:
Խորհրդարանի նախագահը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իր անունից Մեջլիսի եւ Սենատի նախագահներին, պատգամավորներին խորին ցավակցություն է հայտնել Ալմաթիի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: ԱԺ նախագահը խնդրել է անկեղծ ցավակցություն փոխանցել ավիավթարից զոհվածների հարազարտերին եւ մտերիմներին: