Լուրեր

Հանձնարարվել է շարունակել սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերը

29.01.2013

 Բանակի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ կազմակերպված երևանաբնակ զինծառայողների ծնողների զորամասեր այցելության մասով հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ավելի քան 300 ծնողներ հանդիպել են ԼՂՀ-ում, ինչպես նաև Սյունիքի և Տավուշի մարզերում ծառայող իրենց որդիներին:
Զեկուցվել է նաև, որ տոնի կապակցությամբ վարչական շրջաններում շարունակվում են կազմակերպվել տոնական միջոցառումներ:
Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկողության մասով զեկուցվել է, որ չկատարող մի քանի տնտեսվարողների նկատմամբ կիրառվել են համապատասխան տույժեր: Պատասխանատուներին փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը, խորհրդակցությունը վարող քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը հորդորել է հետևողականորեն շարունակել վերահսկողությունը տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման մասին Երևանի ավագանու որոշման պահանջների կատարման ուղղությամբ:
Հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ ամենօրյա հսկողության մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում չթույլատրված վայրերում ավտոմեքենաների կայանման համար կազմվել է 30 արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ առաջիկայում քաղաքային տրանսպորտի երթուղիները կհամալրվեն մասնավորի կողմից ներկրված ևս 80 ավտոբուսով:
16-րդ թաղամասի բազմաբնակարանների գազիֆիկացման մասով էլ զեկուցվել է, որ շենքերում ավարտին են մոտենում նախապատրաստական աշխատանքները:
Սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցության գործընթացը: Անցած մեկ շաբաթվա ընթացքում օժանդակություն է ստացել սիրիահայ ևս 81 ընտանիք, 31 ընտանիքների էլ ցուցաբերվել է անվճար բուժօգնություն: Հանձնարարվել է հետևողականորեն շարունակել սիրիահայերին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը:

← Վերադառնալ ցուցակին