Լուրեր
Երիտասարդ կուսակցականները վերապատրաստվեցին Ծաղկաձորում
29.01.2013
							Հունվարի 25-27-ը Ծաղկաձորում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը կազմակերպել էր «Հաջողակ կուսակցական աշխատանք. կառավարում և հաղորդակցություն» խորագրով դասընթաց: Դասընթացի նպատակն էր երիտասարադներին ծանոթացնել քաղաքական գործընթացներին, բանավեճի արվեստին: 
Մասնակցում էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մարզաբնակ 20 անդամներ: Ծրագիրը բաղկացածէր 4 մասից` 
•	քաղաքական բանավեճեր. կառուցողական և ապակառուցողական տեխնոլոգիաներ,
•	կուսակցություն և ԶԼՄ փոխհարաբերությունները, 
•	PR-ի և քաղաքական տեխնոլոգիաների պրակտիկ կիրառումը հայկական իրականությունում, 
•	քաղաքական և կուսակցական մարքեթինգի առաձնահատկությունները և դրանց դերը քաղաքական գործընթացներում:
Դասընթացի տեսական մասն ավելի լավ յուրացնելու համար նախատեսված էին գործնական առաջադրանքներ:
Նշենք, որ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը համագործակցությունը սկսելեն 2010թ.: Սա 6-րդ նման ծրագիրն է: 
