Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել Բրազիլիայի Ազգային Կոնգրեսի Պատգամավորների պալատի եւ Սենատի նախագահներին

29.01.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Մարկո Մայային եւ Սենատի նախագահ Ժոզե Սարենեյին:

«Խորը վշտով տեղեկացանք Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Սանտա Մարիա քաղաքում տեղի ունեցած աղետալի հրդեհի մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձավ»,-մասնավորապես նշված է հեռագրերում:

Խորհրդարանի նախագահը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իր անունից խորին ցավակցություն ու եղբայրական զորակցություն է հայտնել Պատգամավորների պալատի եւ Սենատի նախագահներին, պատգամավորներին, Բրազիլիայի ժողովրդին եւ հրդեհի պատճառով զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին:  

← Վերադառնալ ցուցակին