Լուրեր
Սուրբ Սարգիս Զորավարի տոնի առիթով Սիրահարների այգում անցակցվել է տոնական միջոցառում
26.01.2013
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս Զորավարի տոնի առիթով Սիրահարների այգում կազմակերպված միջոցառմանը:
Տարոն Մարգարյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր հայրերի և բազմաթիվ երևանցիների հետ միասին հետևել է տոնական միջոցառման շրջանակում կազմակերպված համերգային ծրագրին: