Լուրեր
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՍՈՒՐԲ ԱԹՈՌԻ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՆՎԻՐԱԿ ԿԼԱՈՒԴԻՈ ԳՈՒՋԵՐՈՏՏԻԻՆ
25.01.2013

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Կլաուդիո Գուջերոտտիին: Հանրապետության նախագահը, Հայաստանի և Վատիկանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև հայագիտության զարգացման գործում ունեցած ավանդի համար, Կլաուդիո Գուջերոտտիին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով: