Լուրեր
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահի մատուցած անակնկալը հասարակական կազմակերպությունների կանանց համար
18.01.2013
![](http://www.hhk.am/files/n_pics/3743_s.jpg)
Հայաստանի Հանրապետական ՀՀԿ կուսակցության կանանց խորհուրդը, խորհրդի նախագահ Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ղեկավարությամբ հաճելի անակնկալ էր պատրաստվել Հայաստանի կանանց հասարակական կազմակերպությունների և ՀՀԿ կանանց համար հրավիրելով նրանց սույն թվականի հունվարի 18-ին Ա. Խաչատրյան մեծ համերգասրահ ունկնդրելու Պ. Ի. Չայկովսկու " Շչելկունչիկ " բալետի հիման վրա ստեղծված գրական-երաժշտական կոմպոզիցիան:
Կոմպոզիցիայի ընթացքում Չայկովսկու անմահ երաժշտության ներքո հանդիսատեսին մատուցվեց անիմացիոն ներկայացում տաղանդավոր դիրիժոր, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: “Շչելկունչիկ”-ի գրական տարբերակը հանդիսատեսին ներկայացրեց Աննա Միքայելյանը:
Սիմֆոնիկ գրական-երաժշտական երեկոյին մասնակցում էին 50 հասարակական կազմակերպության ներկայացուցիչիներ, ՀՀԿ կանանց խորհրդի անդամներր, ՀՀԿ Երևանի և մարզերի տարաքծային կազմակերպությունների կանայք, բարձրաստիճան կանայք, մշակույթի վաստակավոր գործիչներ, դերասաններ, լրագրողներ՝ մոտ 1250 հոգի: