Լուրեր

Վարչապետի ցավակցական խոսքը Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ

15.01.2013

 «Խոր վշտով տեղեկացա ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան մասին: Կյանքի 86-րդ տարում վախճանվեց հայ թատրոնի, կինոյի և ազգային ասմունքի մեծերից մեկը, ում կերտած կինոյի, հեռուստատեսային ու ռադիոբեմադրությունների դերերը մշտապես կմնան մեր ժողովրդի հիշողության մեջ:
Այս ծանր պահին ցավակցում և հոգու տոկունություն եմ մաղթում մեծն վարպետի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և հազարավոր երկրպագուներին»:

***

Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ:
Վլադիմիր Աբաջյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին ժամը 18:00-ին՝ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Մեծն վարպետի վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա հունվարի 17-ին ժամը 12:00-ից 14:00-ն՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Վլադիմիր Աբաջյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում:

← Վերադառնալ ցուցակին