Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ

15.01.2013

Սրտի խոր ցավով տեղեկացա հայ թատրոնի, կինոյի եւ ասմունքի նշանավոր վարպետ, ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան մասին:

Մեզանից հեռացավ տաղանդավոր արվեստագետ ու պայծառ, անկեղծ մարդ, ով անձնվիրաբար ծառայելով հայ մշակույթին` իր կյանքը նվիրեց հայ պոեզիան սերունդներին հասցնելու եւ հայ թատրոնի դասական ավանդույթները շարունակելու գործին:

Վարպետի ստեղծած աբաջյանական ընդգծված ոճը, կմնա հայ բեմի ու ասմունքի պատմության եւ ժողովրդի հիշողության մեջ:

Անկեղծորեն կիսում եմ Վլադիմիր Աբաջյանի հարազատների ու մերձավորների վիշտը եւ ցավակցում նրանց: 

← Վերադառնալ ցուցակին