Լուրեր
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Աթա Սերդարովին
10.01.2013
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Աթա Սերդարովին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում Հանրապետության նախագահը բարձր է գնահատել դեսպան Սերդարովի շուրջ եռամյա գործունեությունը, ընդգծելով, որ այդ ընթացքում իրականացվել են բարձր մակարդակի փոխայցելություններ, երկկողմ տնտեսական հարաբերությունները երկու բարեկամ երկրների քաղաքական հարաբերությունների մակարդակին բարձրացնելու և համագործակցությունը մի շարք ոլորտներում խորացնելու ուղղությամբ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնց իրագործման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները կան:
Նախագահը հաջողություններ է մաղթել Աթա Սերդարովին՝ հետագա աշխատանքում: