Լուրեր
Սերգեյ Վարդանյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
28.12.2012
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, <<Ձայն համշենական>> ամսաթերթի գլխավոր խմբագիր, արձակագիր Սերգեյ Վարդանյանը պատմագրության ոլորտում ներդրած մեծ ավանդի, բեղմնավոր գործունեության և գրական ծանրակշիռ վաստակի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: