Լուրեր

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆԸ

26.12.2012

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարության կազմակերպած ընդունելությանը:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է նախարարության աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել պետական այլ մարմինների հետ միասին անցնող տարում նրանց իրականացրած կարևոր աշխատանքի համար և տոնական ընդունելության բոլոր մասնակիցներին մաղթել բարձր տրամադրություն, նրանց ընտանիքներին՝ երջանկություն, առողջություն և բարօրություն:

 

← Վերադառնալ ցուցակին