Լուրեր
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՀԿ 14-ՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ
15.12.2012
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարում Սերժ Սարգսյանը միաձայն առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու: Նա շնորհակալություն է հայտնել հանրապետականներին՝ իր թեկնածությունն առաջադրելու և պաշտպանելու համար. «Վստահ եմ, որ մենք ձեզ հետ միասին կարողանալու ենք շահել մեր ժողովրդի վստահությունը և ապագա հինգ տարիների համար շարունակելու ենք պատասխանատվություն կրել Հայաստանի Հանրապետության զարգացման համար: Մեկ անգամ ևս վստահեցնում եմ, որ այդ ընթացքում ես թույլ չեմ տա արարք, որի համար դուք կարող եք ամաչել»,-քվեարկությունից հետո իր շնորհակալական խոսքում ասել է Սերժ Սարգսյանը: