Լուրեր

Նախագահն ընդունել է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկին

11.12.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկին:

Բորիս Կովալչուկը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է Հայաստանում իր գլխավորած ընկերության գործունեության ընթացիկ տարվա արդյունքները, խոսել զարգացման առաջնահերթությունների մասին և քննարկել էներգետիկայի բնագավառում Հայաստանի հետ հետագա համագործակցության ծրագրերը:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Բորիս Յուրիի Կովալչուկը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով՝ հայ-ռուսական տնտեսական համագործակցության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար: Հանդիպման ժամանակ Նախագահը Բորիս Կովալչուկին շնորհավորել և հանձնել է պարգևը:

← Վերադառնալ ցուցակին