Լուրեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիոն
05.12.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հրավերով դեկտեմբերի 5-9-ը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում կմասնակցի Լույսերի տոնի շրջանակում կազմակերպված միջոցառումներին:
Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը կմասնակցի նաև <<Լիոն Լույսի փառատոն ֆորումի>> շրջանակում անցկացվող գիտաժողովներին։
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ և բազմակողմ համագործակցության, ինչպես նաև 2013 թվականին Վալանս քաղաքում կայանալիք հայ-ֆրանսիական 2-րդ ապակենտրոնացված համագործակցության համաժողովին առնչվող հարցեր: