Լուրեր

Հաշմանդամները մասնակցել են <<Երևան Սիթի Տուր>>-ի էքսկուրսիային

04.12.2012

Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը <<Փրկություն>> հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնի շուրջ 50 անդամների հնարավորություն էր ընձեռել մասնակցելու <<Երևան Սիթի Տուր>> զբոսաշրջային էքսկուրսիոն ծրագրին։
Անվճար հիմունքներով կազմակերպված էքսկուրսիան, ի դեպ, հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիների համար քաղաքապետարանի կողմից կազմակերպված միակ միջոցառումը չէ: Սոցիալական այս խմբին վերաբերող խնդիրները մշտապես քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են, և արդեն ավանդույթ են դառնում տարաբնույթ միջոցառումներն ու երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսներով էքսկուրսիաների կազմակերպումը։
Այս անգամ էլ սահմանափակ կարողություններ ունեցող երեխաները և երիտասարդները շրջել են մայրաքաղաքով, մատչելի ձևով վերջիններիս ներկայացվել են մեր պատմական վայրերը, մշակութային օջախներն ու հուշարձանները: Ծրագիրը, ինչպես խոստանում են պատասխանատուները, շարունակական բնույթ կկրի և իր նպաստը կբերի որոշակի խնդիրներ ունեցող մեր հայրենակիցների հասարակության մեջ ինտեգրման գործընթացին:
 

← Վերադառնալ ցուցակին