Լուրեր

«Եվրասիական ինտեգրացիան 21-րդ դարում» միջազգային միջկուսակցական ֆորում

03.12.2012

ՀՀԿ խորհրդի անդամներ Արտակ Զաքարյանը եւ Գագիկ Մելիքյանը դեկտեմբերի 2-ին եւ 3-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցեն «Եվրասիական ինտեգրացիան 21-րդ դարում» միջազգային միջկուսակցական ֆորում աշխատանքներին: Ֆորումի շրջանակներում անցկացվելու են Եվրասիական ինտեգրման տարբեր ասպեկտներին առընչվող քննարկումներ՝ մասնավորապես միջկուսակցական գործակցության, երիտասարդության դերակատարության, ինֆորմացիոն, ռեգիոնալ, մունիցիպալ համագործակցությանն վերաբերյալ: Ֆորումի լիագումար նիստի աշխատանքներին նախատեսվում են Եվրասիական տարածաշրջանի երկրների հասարակական-քաղաքական բաձրաստիճան պաշտոնական ներկայացուցիչների եւ դիվանագետների մասնակցությունը:  

← Վերադառնալ ցուցակին