Լուրեր

ԵԺԿ Արեվելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու համար Երեվան ժամանեցին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը

30.11.2012



Այսօր Հայաստանի հանրապետական (ՀՀԿ) եւ Եվրոպական ժողովրդական (ԵԺԿ) կուսակցությունների նախաձեռնությամբ Երեւանում մեկնարկող ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան ժամանեցին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը:
Երևանի Զվարթնոց օդանավակայանում հյուրերին դիմավորեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը: 

← Վերադառնալ ցուցակին