Լուրեր
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՄԻԽԵԻԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻ ՀԵՏ
30.11.2012
![](http://www.hhk.am/files/n_pics/3274_s.jpg)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ, ով Հայաստան է ժամանել Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
Երկու երկրների նախագահները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ, ինչպես նաև ԵԺԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձել Հայաստանում և Վրաստանում իրականացվող բարեփոխումներին ու ժողովրդավարական գործընթացներին: