Լուրեր
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
30.11.2012
Նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 3-6-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 12 հարց եւ 2 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 83 հարց, այդ թվում` 23 միջազգային պայմանագիր:
Դեկտեմբերի 3-ին տեղի կունենան ԱԺ մի շարք մշտական հանձնաժողովների նիստեր, որոնցում քննարկված նախագծերը նույնպես կարող են ներառվել օրակարգերում:
Հինգերորդ գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ դեկտեմբերի 3-6-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ դեկտեմբերի 3-ի նիստում: