Լուրեր

Տեղի ունեցավ գիտակրթական սեմինար` ուսուցումն ու կրթության որակը բարելավելու թեմայով

28.11.2012

Սույն թվականի նոյեմբերի 28 - ին Հայաստանի Հանրապետական կուսակցության Արաբկիրի տարածքային կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ գիտակրթական սեմինար` ուսուցումն ու կրթության որակը բարելավելու թեմայով: Սեմինարը վարում էր ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ, Հայաստանի պետական ճարտարագիտական համլսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը:
Ներկա էին Արաբկիր վարչական շրջանի բարձրագույն, միջնակարգ, և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ՀՀԿ անդամ տնօրենները:
Կրթական թեմայով ելույթ ունեցան թիվ 83 դպրոցի տնօրեն Մանվել Պապոյանը, Երևանի էկոլոգիայի տնտեսագիտության և իրավունքների հայկական ինստիտուտի ռեկտոր Համլետ Զաքարյանը, ինչպես նաև՝ Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի հիմնադիրների խորհրդի նախագահ Վահե Բաբայանը: Սեմինարի ընթացքում քննարկվեցին կրթության որակի բարելավման հետ կապված մի շարք հարցեր:  

← Վերադառնալ ցուցակին