Լուրեր

Երևանի ավագանին հաստատել է 2013թ. տեղական հարկերի և տուրքերի դրույքաչափերը

28.11.2012

Նոյեմբերի 28-ին գումարված հերթական նիստում Երևանի ավագանին հավանություն է տվել Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին որոշման նախագծին:
Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել <<Մեդիքալ Ինվեստ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված` <<Քանաքեռ-Զեյթուն>> բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման պայմանագիր կնքելու և ընկերությունում ներդրումներ կատարելու առաջարկին: <<Մեդիքալ Ինվեստ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հավատարմագրային կառավարման գործարքի իրականացման դեպքում պարտավորվում է պայմանագրային ամրագրմամբ՝ բժշկական կենտրոնի հիմնական վերանորոգման և վերակառուցման աշխատանքների իրականացման, այն ժամանակակից տեխնիկական սարքավորումներով հագեցնելու և բուժանձնակազմի վերապատրաստման նպատակով՝ 10 տարվա ընթացքում կատարել շուրջ 2 400 000 000 (երկու միլիարդ չորս հարյուր միլիոն) դրամի ներդրումներ:
Հաշվի առնելով Երևանի վարչական շրջանների ղեկավարների կողմից ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև կիրառելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով արմագրված տարբեր տուրքերի համար գոտիավորման սկզբունքը` Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ սահմանել է Երևան քաղաքի վարչական տարածքի 2013թ. տեղական հարկերի և տուրքերի դրույքաչափերը:
Երևանի ավագանին հավանությունէ տվել նաև Արցախյան պատերազմի ազատամարտիկ Հայկ Խաչատրյանի, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր Ռուբեն Դրամբյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշման նախագծերին:

← Վերադառնալ ցուցակին