Լուրեր
Տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
27.11.2012
Նոյեմբերի 27-ին Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Օրակարգում ներառված էր ներքին աուդիտի համակարգի ներդրման ընթացքի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու մասին հարցը: Հանձնաժողովը դրական եզրակացություն տալով խորհրդարանական լսումներ կազմակերպելու նախաձեռնությանը՝ որոշեց դրանք անցկացնել դեկտեմբերի 11-ին ժամը 11-ին ԱԺ 334 սենյակում: