Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ 10-րդ ավանդական մարզական խաղերի ծրագրով արագ շախմատի մրցաշարը

24.11.2012

Սույն թվականի նոյեմբերի 24-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ ՀՀկ-րդ 10-րդ ավանդական մարզական խաղերի ծրագրով արագ շախմատի մրցաշարը: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀԿ Երևան քաղաքի 8 տարածքային կազմակերպությունների և հանրապետության 8 մարզերի տարածքային կազմակերպությունների թիմեր. ընդհանուր թվով՝ 8 թիմեր: Մրցաշարն անցավ սպորտային լարված և հետաքրքիր պայքարում, որին մասնակցեցին միջազգային կարգի 7 գրոսմաստերներ, ինչպես նաև՝ միջազգային և հանրապետական կարգի սպորտի 7 վարպետներ:
Համաձայն կանոնակարգի՝ մրցաշարն անց էր կացվում թիմային և անհատական հաշվարկով: Թիմային առաջնությունում առաջին տեղը գրավեց ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության թիմը:
Երկրորդ տեղը զբաղեցրեց ՀՀԿ Շենգավիթի տարածքային կազմակերպության թիմը, իսկ 3-րդ մրցանակային տեղը բաժին ընկավ ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության թիմին:
Անհատական առաջնությունն անց էր կացվում 2 խմբով: Առաջինում իրենց ուժերը չափեցին բարձր վարկանիշ ունեցող շախմատիստները, իսկ երկրորդ խմբում՝ սիրողական շախմատիստները: Անհատական մրցարշարում տղամարդկանց 1-ին խմբում հաղթող ճանաչվեց ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության ներկայացուցիչ, միջազգային կարգի վարպետ Կարեն Գրիգորյանը: 2-րդ տեղը գրավեց ՀՀԿ Շենգավիթի տարածքային կազմակերպության ներկայացուցիչ Ռոբերտ Աղասարյանը, իսկ 3-րդ տեղը՝ ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության ներկայացուցիչ Գևորգ Ալավերդյանը:
Կանանց բարձրակարգ խմբում 1-ին տեղը գրավեց ՀՀԿ Ավանի տարածքային կազմակերպության ներկայացուցիչ Լուսինե Կարապետյանը: 2-րդ տեղը զբաղեցրեց ՀՀԿ Լոռու տարածքային կազմակերպության ներկայացուցիչ Հասմիկ Ղամբարյանը, իսկ 3-րդ տեղը՝ ՀՀԿ Շենգավիթի տարածքային կազմակերպության ներկայացուցիչ Լիլիթ Գալոյանը:
Սիրողական (2-րդ) խմբում՝ տղամարդկանց առաջնությունում, 1-ին տեղը գրավեց ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության ներկայացուցիչ Հարություն Տեր-Պետրոսյանը, 2-րդը՝ ՀՀԿ Լոռու տարածքային կազմակերպության ներկայացուցիչ Արարատ Հովհաննիսյանը, իսկ 3-րդ տեղը զբաղեցրեց ՀՀԿ Արարատի տարածքային կազմակերպության ներկայացուցիչ Բորիս Մանուկյանը:
Սիրողական (2-րդ) խմբում՝ կանանց առաջնությունում, 1-ին տեղը գրավեց ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության ներկայացուցիչ Անի Մարտիրոսյանը, 2-րդը՝ ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության ներկայացուցիչ Մարգարիտա Պետրոսյանը, իսկ 3-րդ տեղը զբաղեցրեց ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության ներկայացուցիչ Իվետա Մարտիրոսյանը:
Համաձայն մրցաշարի կանոնակարգի՝ միջոցառմանն առանձնակի ակտիվ մասնակցություն ունենալու համար պարգևատրվեց մրցաշարի ամենատարեց մասնակիցը՝ ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության ներկայացուցիչ Իվետա Մարտիրոսյանը:
ՀՀԿ հատուկ պատվոգրով և հատուկ մրցանակով պարգևատրվեց նաև միջոցառման գլխավոր մրցավար Վլադիմիր Հայրապետյանը:
Թիմային և անհատական հաշվարկով հաղթող և մրցանակակիր թիմերը, ինչպես նաև անհատ շախմատիստները պարգևատրվեցին ՀՀԿ նախագահի պատվոգրերով, մեդալներով և հուշանվերներով:
Պարգևատրությունները կատարեցին ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արայիկ Հովհաննիսյանը և ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Կորյուն Նահապետյանը:

← Վերադառնալ ցուցակին