Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասկացեց ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 38-րդ լիագումար նիստի աշխատանքներին

23.11.2012

 Նոյեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավիրիկյան պալատում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասկացեց ԱՊՀ Միջխորոդարանական վեհաժողովի 38-րդ լիագումար նիստի աշխատանքներին: Նիստը նախագահում էր Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Ողջույնի խոսքով հանդես եկավ Միջերկրածովյան երկրների խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Իտալիայի Սենատի անդամ Ֆրանչեսկո Ամորուզոն: Նա նշեց, որ ԱՊՀ ՄԽՎ աշխատանքային փորձը շատ օգտակար է նաեւ այլ միջխորհրդարանական կառույցների համար եւ առաջարկեց մշակել եւ ստորագրել ԱՊՀ ՄԽՎ եւ ՄԵԽՎ միջեւ համագործակցության համաձայնագիր: Տիկին Մատվիենկոն ողջունեց այդ գաղափարը եւ իր գործընկերներին առաջարկեց քննարկել այդ նախաձեռնությունը: Վեհաժողովի լիագումար նիստի գլխավոր հարցերից էր Տիեզերային տարածքը խաղաղ նպատակներով համատեղ օգտագործելու գործում ԱՊՀ մասնակից-պետությունների միջեւ համագործակցության զարգացման մասին հարցը, որը ներկայացրեց Պետական դումայի պատգամավոր, Ռոսկոսմոսի կոլեգիայի անդամ Օլեգ Սավչենկոն: Նիստի ընթաքցում քննարկվեցին մի շարք հացեր, որոնք ամփոփվեցին համատեղ մամուլի ասուլիսում:

← Վերադառնալ ցուցակին