Լուրեր
ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ
23.11.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոն, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանի կյանքի և գործունեության մասին պատմող գրքի շնորհանդեսին: Գիրքը Լևոն Արոնյանի 30-ամյակի առիթով հեղինակել է շախմատիստի մայրը՝ Սեդա Արոնովան: