Լուրեր
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը չկայացավ
21.11.2012
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, նոյեմբերի 21-ին հրավիրվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Ժամը 12.00-ին համապատասխան թվով պատգամավորներ չգրանցվեցին: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, պատգամավորների գրանցումը շարունակվեց 3 ժամ, որի ընթացքում եւս անհրաժեշտ թվով պատգամավորներ չգրանցվեցին: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քվորում չապահովվելու պատճառով նիստը հայտարարեց չկայացած: