Լուրեր

Հանդիպում ՀՀԿ Նոր Նորք տ/կ-ի երիտասարդների հետ

19.11.2012

Շարունակվում են հանդիպումները Հայաստանի Հանրապետական Կուսակցության Երևանի տարածքային կազմակերպությունների երիտասարդների հետ: Այս անգամ հերթական հանդիպումը տեղի ունեցավ ՀՀԿ Նոր Նորք տ/կ-ի երիտասարդների հետ:
Հանդիպմանը ներկա էին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ Նոր Նորք տ/կ-ի խորհրդի նախագահ Արմեն Ուլիխանյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, Աժ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, թիվ 1 ընտրատարածքի պատգամավորական թեկնածու Ռոբերտ Սարգսյանը, կուսակցական երիտասարդներ և այլ հրավիրվածներ:

Հանդիպման ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան հարց ու պատասխանի միջոցով բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները և քննարկել առաջիկա անելիքները, ինչպես նաև ծանոթանալ թիվ 1 ընտրատարածքի պատգամավորական թեկնածու Ռոբերտ Սարգսյանի հետ:
 

← Վերադառնալ ցուցակին