Լուրեր

«Երաժշտությունն անիվների վրա» ծրագիրը տոնական տրամադրություն ստեղծեց բուհերում

16.11.2012

Նոյեմբերի 16-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, Երևանի քաղաքապետարանը և Երևանի պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) ուսանողական խորհուրդը կազմակերպել էին «Երաժշտությունն անիվների վրա» միջոցառումը՝ նվիրված Ուսանողության միջազգային օրվան։
Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողները, Երևանի քաղաքապետարանի «Սիթի տուրի» ավտոբուսով շրջելով պետական բուհերով, իրենց երաժշտական կատարումներով շնորհավորեցին ուսանողներին միջազգային տոնի առթիվ։ ԵՊԿ ուսանողները բաժանեցին նաև շնորհավորական բացիկներ` իրենց մաղթանքներով:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը նշեց, որ ծրագրի նպատակն ուսանողների համար տոնական տրամադրություն ստեղծելն է։ ՙԱյս օրերին մենք տոնում ենք Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերը, որոնց նվիրված իրականացնում ենք տարաբնույթ միջոցառումներ։ Այդպիսով մենք ցանկանում ենք նաև տոնական միջոցառումների շրջանակներում առավել մեծ թվով երիտասարդների ներգրավել՚,- ասաց Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նպատակը բազմաբնույթ ծրագրերով տարբեր գործընթացներում ուսանողների և երիտասարդության մասնակցությունը խթանելն է։
ԵՊԿ ուսանողական խորհրդի նախագահ Լևոն Այվազյանը նշեց, որ կանսերվատորիայի ուսանողները ծրագրի համար ընտրել են բացառապես ուրախ երգեր ու երաժշտություն, որպեսզի տոնական տրամադրությունը փոխանցեն այլ բուհերի իրենց ընկերներին։  

← Վերադառնալ ցուցակին